06 05 2021

Սերգեյ Լավրովը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի սպառնալիքների մասին



Ինչ վերաբերում է փոխվարչապետների մակարդակով եռակողմ փոխգործակցությանը, ապա այն ստեղծվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների որոշմամբ  և նախատեսում է միմիայն կողմերի կամքից բխող պայմանավորվածություններ: Այս մասին Երևանում հայտարարեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողի՝ Ադրբեջանի նախագահի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ սպառնալիքների մասին հարցին:

«Այդ մեխանիզմը նախատեսում է պայմանավորվածություններ, որոնք կարող են լինել բացառապես փոխշահավետ հիմքի վրա և չեն ենթադրում որևէ այլ բան, բացի դիվանագիտական համաձայնությունից և որոշումներից, որոնք թույլ կտան լիովին ապաշրջափակել տնտեսական կապերը։  Ցանկացած հարց, որը կարող է հակադրվել այդ պայմանավորվածություններին, չի կարող ընկալվել որպես այլընտրանք այն բանի, ինչի մասին ձեռք է բերվել պայմանավորվածություն»,- ասաց Լավրովը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից նա նշեց, որ այն կարգավորվել է, իսկ աննշան միջադեպերն արդյունավետ վերահսկվում և կարգավորվում են ռուս խաղաղապահների կողմից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ